1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՍԱՏՄ-ն Արաբկիրում կասեցրել է մի շարք սննդի օբյեկտների աշխատանքը

ՍԱՏՄ-ն Արաբկիրում կասեցրել է մի շարք սննդի օբյեկտների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգայցերին հաջորդում են հանրային սննդի կազմակերպությունների կասեցումները մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«Այսօր՝ 04.06.2020թ, ՍԱՏՄ տեսուչների՝ Աջափնյակ վարչական շրջանում գործող ռեստորաններում, սրճարաններում և այլ հանրային սննդի կետերում անցկացված մշտադիտարկումները փաստում են, որ թեև տնտեսավարողները սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել պարետի սահմանած կանոնների պահպանմանը, սակայն անուշադրության ու անփութության դրսևորումներ, այնուամենայնիվ, լինում են։

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսվարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով (Covid 19) չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը, իսկ թերացումների մասին արձանագրությունները ներկայացնում են պարետատուն, որոնց հիմքով, 24 ժամով կամ ավելի երկար, կասեցվում է տնտեսավարողների գործունեությունը:

          Անցած օրերի դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումները հիմք են ծառայել նաև այսօրվա կասեցումների համար. երկու տասնյակ հանրային սննդի կետեր խախտել են պարետի որոշմամբ հաստատված սանիտարահիգիենիկ պահանջները և նրանց գործունեությունը դադարեցվել է մեկ օրով:

Կասեցումների նպատակը ոչ միայն պատժելն է կարգազանցության համար, այլև՝ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ տալը:

ՍԱՏՄ աշխատակիցները պատրաստ են խորհրդատվությամբ ու ցուցումներով աջակցել բոլոր տնտեսավարողներին»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]