Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս

Օդերևութաբանները նախազգուշացրել են Մոսկվայում 30 աստիճան տապի մասին

Օդերևութաբանները նախազգուշացրել են Մոսկվայում 30 աստիճան տապի մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի տարածաշրջանում սպասվում է հուլիսյան տապ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Российская газета-ի հետ զրույցում ասել է Մոսկվայի և Մերձմոսկովյան օդերևութաբանական ծառայության գլխավոր մասնագետ Տատյանա Պոզդնյակովան:

Նրա խոսքով՝ ջերմացումները կսկսվեն արդեն այս շաբաթ:

«Գիշերը նվազագույն ջերմաստիճանը կլինի շուրջ +10 աստիճան, շաբաթ օրը ցերեկը՝ +21 աստիճան, իսկ կիրակի կլինի ավելի տաք՝ +24 աստիճան: Օրական օդի միջին ջերմաստիճանը առաջին անգամ հունիսի սկզբից կլինի ոչ թե նորմայից ցածր, այլ բարձր»,- նշել է Պոզդնյակովան:

Հաջորդ շաբաթ կմեկնարկեն ամառվա առաջին շոգ օրերը: Սպասվում է, որ հունիսի 8-ին և 9-ին ցերեկը օդը կտաքանա մինչև +28 աստիճան, իսկ հունիսի 10-ի ջեմաստիճանը կբարձրանա ևս 4 աստիճանով: Գիշերը կլինի մոտ 14 աստիճան տաքություն: 

Ջերմաստիճանի բարձրացումը կբերի անտիցիկլոն: Օդերևութաբանը հավելել է, որ դրա ազդեցության տակ կկարգավորվի մթնոլորտային ճնշումը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ