1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀԾԿՀ-ում գազի սակագների  վերաբերյալ աշխատանքային քննարկում է ընթանում

ՀԾԿՀ-ում գազի սակագների  վերաբերյալ աշխատանքային քննարկում է ընթանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային կարգով քննարկվում են գազի սակագները վերանայելու հայտերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննարկումն անցկացվում է հունիսի 4-ին:

Հայաստանի գազամատակարարման համակարգում լիցենզավորված գործունեություն են իրականացնում երկու ընկերություն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Տրանսգազ» ՍՊԸ-ն: «Գազպրոմ Արմենիա»-ն  իրականացնում է բնական գազի ներկրում, համակարգի օպերատիվ տեխնոլոգիական կարգավարում, բնական գազի բաշխում և վաճառք սպառողներին: Իսկ «Տրանսգազ» ՍՊԸ-ն իրականացնում է բնական գազի փոխադրում և գազի ստորգետնյա պահեստարանների շահագործում: 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից ապրիլի 1-ին հանձնաժողով ներկայացված՝ գազի սակագների վերանայման հայտերն ավելի վաղ ուսումնասիրվել էին հանձնաժողովի աշխատակազմի կողմից։ Արդյունքում հանձնաժողովն առաջարկել էր անփոփոխ թողնել բնակչությանը, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գործող սակագինը: Մասնավորապես «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե բնակչության համար, և թե սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 հազար 909.6 դրամ։ Սա այն դեպքում, երբ ներկայումս սոցիալապես անապահով ընտանիքների համար այդ սակագինը կազմում է 100 հազար դրամ, իսկ բնակչության համար՝ 139 հազար դրամ։ Հանձնաժողովն առաջարկել է անփոփոխ թողնել գործող սակագները։  

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]