1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռոման Գոլովչենկոն նշանակվել է Բելառուսի վարչապետ

Ռոման Գոլովչենկոն նշանակվել է Բելառուսի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշանակել է կառավարության նոր կազմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է «Բելտա» գործակալությունը, նախագահի հրամանագրով վարչապետի պաշտոնում նշանակվել է Ռոման Գոլովչենկոն:

Բելառուս նոր վարչապետը նախկինում զբաղեցրել է Ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնը:

Բելառուսի ղեկավարը հայտնել է, որ Գոլովչենկոն տարբեր պաշտոններում աշխատանքի մեծ փորձ ունի, այդ թվում նաև դիվանագիտական ասպարեզում, և գիտի՝ ինչպես բանակցություններ վարել:

«Ես նրան երեկ զգուշացրել եմ, որ մեզ մոտ կառավարությունը կոլեկտիվ մարմին է, և նա կառավարության ղեկավարն է, կառավարության խոսնակը: Քվեարկության ընթացքում նա նույնպես մեկ ձայնի իրավունք ունի: Հավասար քվեարկության ընթացքում, իհարկե, վերջին խոսքը նրանն է: Բայց, չնայած դրան, նա գլխով է պատասխանատու կառավարությունում կարգապահության և վերջնական արդյունքի համար»,- ընգծել է Լուկաշենկոն:

Հունիսի 3-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությանը կազմը ցրելու որոշում էր ընդունել։



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]