1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում  

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի 
մրցութային ծրագրում

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական, բելգիական և ֆրանսիական համատեղ արտադրության «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը, որի ռեժիսորն է Նորա Մարտիրոսյանը, ընդգրկվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի The First Features մրցութային ծրագրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդարգրություն է տարածել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը:

Հաղորդագրությունում ասվում է, որ փառատոնի նախագահ Պիեր Լեսկյուրը և տնօրեն Թիերի Ֆրեմոն ուղիղ հեռարձակմամբ են հայտարարել կինոփառատոնի մրցութային ֆիլմերի պաշտոնական ընտրության արդյունքները:

«Հայկական մասնակցությունը ֆիլմում՝ ի դեմս Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, 43.000.000 ՀՀ դրամ է: Մասնագիտական բացառիկ աշխատանքի արդյունքում ֆիլմարտադրությանը մասնակցություն է ունեցել նաև «Եվրիմաժը», որին անդամակցում է Հայաստանը: Այս եզակի հաջողությունը գրանցվել է երկարատև տքնաջան ու պրոֆեսիոնալ լուրջ աշխատանքի արդյունքում: Թե հայկական, թե մասնակից մյուս պրոդյուսերական թիմերը հսկայական ծավալի աշխատանք են իրականացրել: Թեև «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը Նորա Մարտիրոսյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, Նորա Մարտիրոսյանը, սակայն, ճանաչված անուն է կինոաշխարհում: Նրա «Միջանցիկ քամի» և «1937» ֆիլմերն ընդգրկված են Պոմպիդու արվեստի կենտրոնի հավաքածուում»,-նշվում է հաղորդագրությունում:

«Երբ քամին հանդարտվի» կինոնկարն արցախյան թեմայով է. մեծածավալ նկարահանումներ են իրականացվել Արցախում, ֆիլմի ստեղծման աշխատանքներում ընդգրկված են եղել նաև հայաստանյան ստեղծագործական ու տեխնիկական աջակցման թիմեր:

Կաննի փառատոնը պետք է կայանար մայիսին, սակայն համավարակի տարածման պատճառով չեղարկվել է: Այնուամենայնիվ, կազմկոմիտեն որոշել է հայտարարել ընտրված ֆիլմերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]