Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս

Թանդիլյանի կարծիքով՝ գործադիրը մեկուսացման նպաստի նախագծի հաշվարկների համար բավարար ժամանակ ուներ

Թանդիլյանի կարծիքով՝ գործադիրը մեկուսացման նպաստի նախագծի հաշվարկների 
համար բավարար ժամանակ ուներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կարծում է, որ  մեկուսացման նպաստ սահմանող օրինագիծը շատ հասցեական է, սակայն նա ընդունելի չի համարում այն առաջարկների ստացման փուլ ուղարկելու վճիռը, կարծում է, որ կառավարությունը բավականին ժամանակ ուներ հաշվարկների համար, սակայն չի արել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թանդիլյանը նման տեսակետ հայտնեց նախագծի քննարկմանը:

Թանդիլյանի խոսքով՝ ընդդիմադիր խմբակցություններն առնվազն մայիսի 25-ին իմացել են, որ նման նախագիծ կա: Եվ նա կարծում է, որ մինչև հունիսի 4-ը բավարար էր բոլոր հաշվարկներն անելու համար: «Այդ ո՞ր թվերն ու կանխատեսումներն են անհասկանալի, որ մինչև հիմա չեք կարողացել անել»,-ասաց պատգամավորն ու կարծիք հայտնեց, թե կառավարությունը ցանկություն չունի նման օրինագիծ հաստատելու:

Նրա կարծիքով՝ եթե քայլերն արվեին ժամանակին, արդյունքը կլիներ բացարձակ այլ: «Այո, ես տեսնում եմ կառավարության ջանքերը, բայց ես նաև տեսնում եմ, որ… 10 օր ժամանակ ունեիք թվեր հաշվելու,գումարելու, հանելու, ուղղակի չեք արել»,-նշեց պատգամավորը:

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրենքի նախագիծը, այն ուղարկեց գրավոր առաջարկների փուլ: Հեղինակի խոսքով՝ առաջարկությունների ստացման փուլ ուղարկելու որոշումը որոշակի կանխատեսումներ անելու համար է: Բովանդակային իմաստով նախագծի հիմնավորումները կառավարության համար ընդունելի ենսակայն առկա են խնդիրներհարցերորոնք կարիք ունեն լրացուցիչ քննարկման, մասնավորապես, առկա է ֆինանսական անորոշությունների բարձր մակարդակ:

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ