Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս

Շարունակվում են անասնահամաճարակի դեմ պայքարի միջոցառումները

Շարունակվում են անասնահամաճարակի դեմ պայքարի միջոցառումները

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումները մոտենում են ավարտական փուլին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ Գեղարքունիքի մարզի գլխավոր համաճարակաբան Սարգիս Ավագյանը, հունիսի 4-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի անասնապահական տնտեսություններում դաբաղ հիվանդության դեմ պատվաստվել է 87 հազար 254, սիբիրախտի դեմ՝ 66 հազար 362, խշխշան պալարի դեմ՝77 հազար 117, հանգուցավոր մաշկաբորբի դեմ՝ 13 հազար 755 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: 42 հազար114 գլուխ խոշորից էլ բրուցելյոզի ախտորոշման համար կատարվել է արյան նմուշառում: Հանգուցավոր մաշկաբորբի դեմ պայքարի միջոցառումներն իրականացվել են թիրախային համայնքներում: Սիբիրախտ հիվանդության դեմ պատվաստվել է 21 հազար 299 գլուխ ոչխար՝ դարձյալ թիրախային համայնքներում, խոզերի ժանտախտի դեմ՝ 23 հազար 410 գլուխ խոզ, ձիերի սիբիրախտի դեմ՝ 1128 գլուխ ձի: Բրուցելյոզի ախտորոշման նպատակով արյան նմուշառում է վերցվել 32 հազար 336 գլուխ ոչխարից: Բոլոր կարգի միջոցառումները շարունակվում են:

«Անասնահամաճարակների դեմ պայքարի միջոցառումները սկսվել են որոշակի ուշացումով՝ պայմանավորված Կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությամբ: Մեր անասնաբույժները, ովքեր հիմնականում վաթսուն եւ ավելի բարձր տարիք ունեն, շարունակում են աշխատել արտակարգ դրության պայմաններում՝ ամենայն զգուշություն պահպանելով: Մենք ձեռք ենք բերել բոլոր պատվաստանյութերը՝ ծրագրված միջոցառումներն ամբողջովին ավարտելու համար»,-ներկայացրեց Սարգիս Ավագյանը:

Խոսրով Խլղաթյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ