Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին

Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Աննա Կարապետյանը:

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից` քաղաքացիական ծառայության անցմանն առնչվող դրույթներն ուժի մեջ մտնելու, Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի կազմակերպման և գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքի ընդունման ժամկետները երկարաձգել մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը:

Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից` քաղաքացիական ծառայության անցման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների ընդունման համար բավարար ժամկետի սահմանումը:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենքի նախագծում փոփոխություններ չեն կատարվել:

Հունիսի 4-ի խորհրդարանի նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 110 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]