Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սևանա լճից 2020-ի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանվում է մինչև 170 մլն խմ

Սևանա լճից 2020-ի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանվում է մինչև 170 
մլն խմ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ ոռոգման նպատակով Սևանա լճից 2020 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանվում է մինչև 170 մլն խմ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին թույլատրվում է  կախված եղանակային պայմաններից՝ Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի չափաքանակի շրջանակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:

Նույն որոշմամբ սահմանվում է Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք` 2.0 խմ/վրկ և երկու ժամով հիմնական ելք` 5.0 խմ/վրկ, ընդամենը տարեկան` 0.65 մլն խմ:

Նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ: 

«Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողերից 2020 թվականի ոռոգման շրջանում, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31 հազ հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման (Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճ) նպատակով գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 463 մլն խմ:

Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 135,0 մլն խմ, Ազատի ջրամբարից շուրջ 41,0 մլն խմ, Ապարանի ջրամբարից շուրջ 12,0 մլն խմ ջրաքանակներով:

Միաժամանակ նախատեսվում է Մխչյանի և Ռանչպար-Արևշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ ապահովել շուրջ 55 մլն խմ ջրարտադրություն (ընդամենը՝ 243 մլն խմ):

Պահանջարկի և վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը կազմում է շուրջ 220 մլն խմ, սակայն, ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով նախատեսվել է լճից ոռոգման նպատակով մինչեւ 170 մլն խմ ծավալով բացթողում:

Այսպիսով, ոռոգման հաշվարկված ջրապահանջի (շուրջ 463 մլն խմ) և հնարավոր ջրառաջարկի (243+170=413 մլն խմ) տարբերությունը (դեֆիցիտ) կազմում է շուրջ 50 մլն խմ, որտեղ հաշվի չեն առնվել ամառային ամիսների եղանակային պայմանների հնարավոր փոփոխությունները»,- ասված է հիմնավորման մեջ:

Հանձնարարվում է ոռոգման ջրամատակարարում իրականացնող համապատասխան կազմակերպություններին՝ ուսումնասիրել այլընտրանքային ջրաղբյուրներից ջրամատակարարման հնարավորությունները՝ նշված շուրջ 50 մլն խմ դեֆիցիտը մեղմելու նպատակով։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]