Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղհովիտում այս տարի կասֆալտապատվի երեք փողոց

Գեղհովիտում այս տարի կասֆալտապատվի երեք փողոց

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում այս տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում կասֆալտապատվի երեք փողոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 96 միլիոն 697 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 58 միլիոն 18 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 38 միլիոն 678 հազար դրամը՝ Գեղհովիտի համայնքապետարանը: Ասֆալտապատման ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 7600 քառակուսի մետր: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկայում:

Խոսրով Խլղաթյան

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]