Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս

Ծանր վիճակում է 391 մարդ, իսկ ծայրահեղ ծանր՝ 59-ը

Ծանր վիճակում է 391 մարդ, իսկ ծայրահեղ ծանր՝ 59-ը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հատել է 11 հազարի շեմը։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հիշեցնելով, որ  վերջին օրում մինչև օրս արձանագրված ամենամեծ թիվն է գրանցվել մեկ օրում կորոնավիրուսով հաստատված դեպքերի՝ 697 նոր դեպք: 

«Ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտավորապես նույնն է մնում: Ծանր վիճակում է 391 մարդ, իսկ ծայրահեղ ծանր՝ 59-ը, թոքերի օդափոխության սարքերին միացված է 15 հոգի:

Նաև կա մի վտանգավոր միտում, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում: Փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է նորից բռնկում: Փաստացի հիմա հնարավոր է նման սցենար ունենանք, դրա համար շատ կարևոր է կանոնների խիստ պահպանումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Թորոսյանի խոսքով՝ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը։ «Որպես օրինակ բերեմ, որ այս արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման: Մենք ամենօրյա ռեժիմով գրեթե ձեռքով տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային  ֆոնդի վրա: Շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք այդ գործընթացը շարունակել այնպես, ինչպես միշտ արել ենք, այսինքն ոչ մեկին չթողնենք առանց բուժօգնության: Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենը ապահովել: Մեր գործողությունները պետք է հենց սրանից բխեն»,- ասաց Թորոսյանը։ 

Հայաստանում հունիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 11 221 է, արձանագրվել է մահվան 176 դեպք: Ընդհանուր առմամբ իրականացվել է 63 459 թեստ: Կորոնավիրուսից ապաքինվել 3468 պացիենտ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 7509 պացիենտ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ