Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 3-ին մեկնարկած նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն և կքվեարկեն «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքեի նախագիծը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքեի նախագծով առաջարկվում է մեկուսացման նպաստ տրամադրել քաղաքացիների որոշ խմբի, իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Աննա Կարապետյանի և Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայությունից` քաղաքացիական ծառայության անցմանն առնչվող դրույթներն ուժի մեջ մտնելու, Ազգային ժողովի աշխատակազմում կառավարչական իրավահարաբերությունների, քաղաքացիական ծառայության, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի կազմակերպման և գործունեության այլ առանձնահատկությունները սահմանող օրենքի ընդունման ժամկետները երկարաձգել մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 30-ը:

Երկու օրինագծերն էլ առաջին ընթերցմամբ ընդունվել են հունիսի 3-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ