Վարչապետի ու նրա ընտանիքի անդամների մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և նրանց ավագ դուստր Մարիամ Փաշինյանի մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:
«Հետազոտությունը ցույց տվեց, որ ես, Աննան, Մարիամը թոքաբորբ չունենք: Լիարժեք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ հետազոտության կենթարկվեն նաև իր երկու կրտսեր դուստրերը՝ Շուշան և Արփի Փաշինյանները, որոնց մոտ ևս կորոնավիրուսի վարակ էր հայտնաբերվել:
Հունիսի 1-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, նրանց թեստերի պատասխանները դրական են: Վարչապետի ընտանիքը մեկուսացած է կառավարական առանձնատանը, Փաշինյանն աշխատանքը կիրականացնի առանձնատնից:
Նորայր Շողիկյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում