Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ մոտ համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում. երեկ նոր կորոնավիրուսի 697 դեպք ենք արձանագրել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ հունիսի 3-ին կորոնավիրուսից մահացել է 6 մարդ, ևս 9 մահվան դեպք էլ արձանագրվել է, երբ բժիշկները մահվան պատճառն այլ են գնահատել, բայց նրանք վարակված են եղել կորոնավիրուսով:

Այսպիսով, հունիսի 4-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 11 հազար 221 է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 176 դեպք: Այլ պատճառով մահվան ելքերի թիվը 68 է:

Հունիսի 1-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով, նրանց թեստերի պատասխանները դրական են: Վարչապետի ընտանիքը մեկուսացած է կառավարական առանձնատանը, Փաշինյանն աշխատանքը կիրականացնի առանձնատնից:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]