Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ 
անել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ սորտավորման պրոցեսով զբաղվող խումբ է ձեւավորվել: Հանրապետության բոլոր բժիշկները զանգով ներկայացնում են պացիենտի վիճակը, հետազոտության արդյունքները, որից հետո որոշվում է պացիենտի որտեղ լինելու հարցը: Կա՛մ մնում է տանը, կա՛մ գնում է հիվանդանոց` ըստ իր վիճակի:

Նշելով այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումալյանն ասաց. «Այս պահին արդեն ձեւավորված խումբը զանգեր է ընդունում բժիշկներից, կատարում դասակարգում` ըստ հիվանդի լաբորատոր գործիքային հետազոտության արդյունքների եւ գանգատների: Հաշվի առնելով տարիքը` կատարվում է ընտրություն: Հստակեցվում է` ով որ հիվանդանոց պիտի գնա, եւ կա՞, արդյոք, անհրաժեշտություն հիվանդանոց գնալու, թե՞ պոլիկլինիկայի բժշկի հսկողության տակ մնալու անհրաժեշտություն է առաջանում: Մի քանի գործոն կա` տարիքը, խրոնիկ հիվանդության առկայությունը, դիագնոստիկայով հաստատված թոքաբորբը: Եթե անձը չունի խրոնիկ հիվանդություն, մեծ տարիքի չէ, ապա բժշկի որոշմամբ պացիենտը մնում է տանը, հսկվում է տեղամասային բժշկի կողմից»:

Մասնագետը նկատում է` հասարակության շրջանում անլուրջ վերաբերմունք կա համավարակի նկատմամբ. «Թե որտեղի՞ց է բխում, ինչո՞վ է պայմանավորված` չեմ կարող ասել»: Նրա խոսքով` որեւէ մեկը կանխատեսումներ անել չի կարող, թե հիմա ինչ փուլում ենք եւ մեկ շաբաթ հետո վիրուսակիրների ինչ թիվ ենք ունենալու»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]