Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արսեն Զուլֆալակյանը UWW-ի Ինստագրամի ուղիղ եթերում պատմեց իր անցած ճանապարհի մասին

Արսեն Զուլֆալակյանը UWW-ի Ինստագրամի ուղիղ եթերում պատմեց իր անցած 
ճանապարհի մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Զուլֆալակյանը Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի`UWW-ի Ինստագրամի ուղիղ եթերում պատմեց իր անցած ճանապարհի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուղիղ եթերի ընթացքում Զուլֆալակյանը խոսեց Լևոն Զուլֆալակյանի մասին՝ շեշտելով, որ կարիերայի սկզբում մեծ դժվարություններ է ունեցել, քանի որ ինքը Լևոն Զուլֆալակյանի` Օլիմպիական խաղերի չեմպիոնի որդի է և բավական ժամանակ պահանջվեց դուրս գալու «հոր ստվերի տակից»:

Նա պատմեց ըմբշամարտի մարզասրահ իր առաջին այցելության մասին և հիշեց իր առաջին մարզչին:

Հիշելով 2015 թվականի աշխարհի առաջնության չեմպիոնական երեկոն` Զուլֆալակյանն ասաց. «Խորհուրդս երիտասարդներին այն է, որ եթե մրցում եք միավորների կամ մեդալների համար` սխալ է, պարզապես վայելեք ըմբշամարտը: Ես հիշում եմ աշխարհի չեմպիոն դառնալու ամեն վայրկյանը, գիտակցում ունեի, որ հենց այս պահը կարող է երբեք չկրկնվել»: Անդրադառնալով կորոնավիրուսի պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակին` Զուլֆալակյանը հորդորեց մարզասերներին պահպանել անվտանգության կանոնները և հոգալ շրջապատի մարդկանց մասին:

Արսեն Զուլֆալակյանը 2014  թվականի աշխարհի,  2009 թվականի Եվրոպայի չեմպիոն է, 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակովՊարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» (2010թ., ՊՆ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ (2012թ.) եւ 1-ին աստիճանի (2014թ.), ԵՊՀ ոսկե (2014թ.) մեդալներով 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]