Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՍԱՏՄ-ն շարունակում է շրջայցերը. կասեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը

ՍԱՏՄ-ն շարունակում է շրջայցերը. կասեցվել է մի շարք տնտեսավարողների 
գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողություն հանրապետության բոլոր հանրային սննդի կազմակերպություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Ամենօրյա մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները ներկայացվում են պարետատուն, որտեղ էլ որոշվում է տնտեսվարողի նկատմամբ կիրառվող պատժամիջոցը: Այսօր՝ 03.06.2020թ, շրջայցեր են եղել Երևանի Դավթաշեն, Արաբկիր, ինչպես նաև կրկնայցեր՝ Կենտրոն վարչական շրջաններում:

Հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ և ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի  վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը և ամենատարածվածը՝ սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:

Այսօր նաև 24 ժամով կասեցվել է մի շարք հանրային սննդի կետերի գործունեությունը, իսկ մեկինը, որն արդեն երկրորդ անգամ էր խախտում պարետի որոշման պահանջները՝  48 ժամով»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]