Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դեմբելեն ուզում է «Բարսելոնա»-ից տեղափոխվել իտալական ակումբ

Դեմբելեն ուզում է «Բարսելոնա»-ից տեղափոխվել իտալական ակումբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել իտալական Սերիա Ա-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Դեմբելեով սկսվել է հետաքրքրվել Թուրինի «Յուվենտուս»-ի սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին: Հարձակվողն արդեն իսկ տվել է համաձայնությունը իտալական ակումբ տեղափոխվելու համար: «Բարսելոնա»-ն, սակայն, ուզում է վաճառել Դեմբելեին:

Դեմբելեի գործող պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:  Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը կատալոնական ակումբի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 9 խաղի և դարձել է միայն մեկ գոլի հեղինակ:  Դեմբելեն «Բարսելոնա» տեղափոխվեց 2017 թվականին և ակումբի կազմում դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]