Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գործադիրն առաջարկում է համայնքներում ուժեղացնել բնապահպանական կրթության և դաստիարակության դերը

Գործադիրն առաջարկում է համայնքներում ուժեղացնել բնապահպանական կրթության 
և դաստիարակության դերը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի նպատակն է՝ համայնքներում ուժեղացնել բնապահպանական կրթության և դաստիարակության դերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրինագիծն Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

«Առաջարկվող փոփոխություններով կկատարելագործվի բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը` ՀՀ տնտեսական և կրթական բարեփոխումներին ներդաշնակ և «Կրթություն` հանուն կայուն զարգացման ռազմավարության» սկզբունքներին համահունչ՝ նպատակ ունենալով ուժեղացնելու բնապահպանական կրթության և դաստիարակության դերը»,- ասաց Ղափլանյանը:

Փոխնախարարը հավելել է, որ Հայաստանում մեծ նշանակություն է տրվում էկոլոգիական կրթությանը և դաստիարակությանը: Բնապահպանական ուղղվածության կոնվենցիաներով Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ, ինչպիսիք են` բնապահպանական հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացումը, համապատասխան կադրերի պատրաստումը, վերապատրաստումը և էկոլոգիական կրթության խթանումը:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]