Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՊՆ փոխնախարարն անդրադարձավ զենքի անօրինական վաճառքում Հայաստանի ներգրավվածության մասին լուրերին

ՊՆ փոխնախարարն անդրադարձավ զենքի անօրինական վաճառքում Հայաստանի 
ներգրավվածության մասին լուրերին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հերքում է այն լուրերը, թե 2018թ. հետո ձևավորված կառավարությունը ներգրավվել է զենքի անօրինական վաճառքի մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բալայանն ասաց հունիսի 3-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«2018թ. ի վեր, երբ ներկայիս կառավարությունը ձևավորվել է վարչապետի գլխավորությամբ, որևէ երրորդ երկրի հետ Հայաստանի մասնակցությամբ, այդ թվում ի դեմս ՊՆ-ի, որևէ նմանատիպ գործարք տեղի չի ունեցել»,- ասաց Բալայանը:

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ Հայաստանը ներգրավվել է զենքի անօրինական վաճառքի մեջ:

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ Մինասյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]