Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել ռազմարդյունաբվերական համալիրին առնչվող նախագիծ

Կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել ռազմարդյունաբվերական 
համալիրին առնչվող նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հստակեցվում են ռազմարդյունաբերական համալիրին առնչվող մի հարցեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթեն  ԱԺ նիստում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գոռ Մելիքյանը:

Նա նախ հիշեցրեց, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեն փոխանցվել է Բարձր տոխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող գործառույթները նույնպես փոխանցվել են նախարարությանը:

«Ներկայացված նախագծերով նախատեսվում է հստակ տարանջատել և սահմանել ռազմարդյունաբերության ոլորտի պետական լիազոր մարմնի և ռազմարդյունաբերության ոլորտի պետական այլ մարմինների լիազորությունները: Նաև պետական լիազոր մարմնին իրավասություն է վերապահվում արտադրատեսակների համար փորձարկումներն իրականացնել Պաշտպանության նախարարության զորավարժարաններում»,-ասաց փոխնախարարը:

Նախագծում կատարվել են նաև տեխնիկական փոփոխություններ:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]