Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարգապահ հարկ վճարողները զերծ կմնան հարկային մարմինների հետ ավելորդ շփումներից

Կարգապահ հարկ վճարողները զերծ կմնան հարկային մարմինների հետ ավելորդ 
շփումներից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային մարմիններն իրենց հսկողությունն առավելապես ուղղելու են դեպի ռիսկային հարկ վճարողները: Կարգապահ հարկ վճարողները զերծ կմնան հարկային մարմինների հետ ավելորդ շփումներից:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ նշելով, որ վարչարարության հետ կապված այս ընթացքում որոշակի փոփոխություններ են եղել:

«Պետական եկամուտների կոիմիտեն դեռ ապրիլին հայտարարել էր, որ մինչև 1.5 մլն դրամ հարկային պարտավորություն ունեցող հարկվճարողների նկատմամբ հարկային պարտավորությունների գանձման որոշումներ չեն կայացվելու: Մենք դա հայտարարել ենք, և այդպես էլ անում ենք: Մայիս ամսվա դրությամբ առկա էր ապառք ունեցող մոտ 26 հազար հարկ վճարող: Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ՊԵԿ-ը  պարտավորությունների գանձման որոշումներ չի կայացնի»,- ասաց Արթուր Մանուկյանը:

Այս ընթացքում կատարվել են նաև օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 21-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն կհաշվարկվի 0.04 տոկոսի չափով: Միաժամանակ, օրենսդրական փոփոխությամբ, կուտակած հարկային պարտավորությունների դեպքում արգելանք դնելու շեմը 500.000 դրամից բարձրացվել է մինչև 1.5 մլն դրամի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]