Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետությունից աջակցություն է ստացել 5 հազար 390 միկրոձեռնարկատեր

Պետությունից աջակցություն է ստացել 5 հազար 390 միկրոձեռնարկատեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառումից օգտվելու համար Պետական եկամուտների կոմիտե են դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող 5 հազար 390 տնտեսավարող:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, ամփոփելով միջոցառման արդյունքները, ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշեց, որ մասնակցությունը բավական բարձր է եղել: Միջոցառումից օգտվելու պոտենցիալ շահառուների թիվը եղել 6 հազար 161, որից 5 հազար 390-ը դիմել է: Աջակցության ընդհանուր գումարը կազմել է 294,4 մլն դրամ:

«Միջոցառումն ավարտված է: Շահառուների մասնակցությունը եղել է բավական բաձր: Ծրագրից չեն օգտվել նրանք, ովքեր չեն դիմել: Այլ խնդիրներ չեն եղել, նրանք պարզապես դիմումներ չեն ներկայացրել: Այստեղ ես ասեմ, որ բոլոր շահառուները պատշաճորեն ծանուցվել են, նրանց էլեկտրոնային հասցեին ուղարկվել են հաղորդագրություններ, զանգվածային լրատվության միջոցներով ևս իրազեկվել են: Վերջում տեղեկացված լինելու հանգամանքը ապահովել ենք նաև զանգերով»,-ասաց Արթուր Մանուկյանը

Ցանկում չեն ներառվել այն սուբյեկտները, որոնք համավարակի հետևանքով առավել տուժած ոլորտն են ներկայացնում և ներգրավված են եղել հակաճգնաժամյին 8-րդ միջոցառման մեջ: Մնացած առումով ոլորտային սահմանափակում այստեղ չի եղել:

Աջակցության 10-րդ միջոցառման շահառուներ են միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտները, որոնք՝  2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ ինքնազբաղված անձ, 2020թ. հունվարի 1-ից հետո գրանցված միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, որը 2019-ին չի հանդիսացել ԱՁ, ինքնազբաղված և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ։ Միջոցառման շահառու չեն կարող լինել այն կազմակերպությունները, որոնց շրջանառությունը 2020 թ. առաջին եռամսյակում գերազանցել է 6 մլն դրամը կամ ունեցել են երկու և ավելի աշխատող, կամ հանդիսացել են 9-րդ, 8-րդ, 6-րդ, 4-րդ միջոցառման շահառու։

Միջոցառման շրջանակներում տրամադրվում է միանվագ աջակցություն 2020թ. առաջին եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 136 հազար դրամը։ Իսկ այն տնտեսավարողներին, որոնք գրանցվել են 2020թ. հետո և ներկայացրել են ՀԴՄ հայտ, սակայն դեռևս չեն ակտիվացրել այն, նախատեսված է միանվագ աջակցություն 68 հազար դրամի չափով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]