1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Արցախում նախատեսում են կամավորների հավաքագրել

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Արցախում նախատեսում են 
կամավորների հավաքագրել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նորանշանակ նախարար Սամվել Շահրամանյանին խնդրել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար իրականացվող միջոցառումների շրջանակում հասարակական սեկտորի հետ հավաքագրել կամավորների մեծ խումբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հարությունյանն ասաց ուղիղ եթերի ժամանակ։

«Այսօր առավոտյան հրավիրել եմ  Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նորանշանակ նախարարին և խնդրել եմ մեր հասարակական սեկտորի հետ հավաքագրել կամավորների մեծ խումբ, որոնք պետք է աշխատեն հասարակության հետ։ Ես կոչ եմ անում մեր երիտասարդական կազմակերպություններին, որոնք հերթագրվում են պետական բյուջեից աջակցություն ստանալու համար՝ մասնակցել այս պայքարին»,- նշեց ԱՀ նախագահը։

Նրա խոսքով՝ այդ կամավորները Արցախի քաղաքացիներին պետք է բաժանեն տեղեկատվական թերթիկներ, որտեղ գրված կլինեն այն պահանջներն ու պայմանները, որոնք յուրաքանչյուրը պետք է իրականացնի ամեն օր։

Արայիկ Հարությունյանը նկատեց, որ բոլորը պետք է պահպանեն հակահամաճարակային կանոնները՝ պահպանեն սոցիալական հեռավորությունը, անձնական շփումը նվազեցնեն։

«Մեր նպատակը տույժերն ու տուգանքները չեն, այս փուլում մեր անելիքները պետք է լինեն հանրային գիտակցության աստիճանի բարձրացման ուղղությամբ։ Սա միայն նախագահի կամ արտակարգ իրավիճակի պարետի խնդիրը չէ, այլ ցանկացած քաղաքացու։ Բոլորս պետք է պագտասխանատվություն կրենք մեր բարեկամի, հարազատի, հայրենակցի առողջության համար։ Կորոնավիրուսը չպետք է դառնա ազգային սպառնալիք»,- ասաց Արցախի նախագահը։

Մինչ այսօր Արցախում ծանր, ինչպես նաև մահացության դեպքեր չեն եղել։

Արցախում հունիսի 3-ի ժամը 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 57 դեպք, որոնցից 26-ը բուժված: Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 984 մարդ, կա 98 մեկուսացված անձ։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]