Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Հուլիս

Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխայի կյանքին վտանգ չի 
սպառնում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիում թափառող շների կողմից տան բակում հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի առողջության մեջ դրական դինամիկա կա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«Վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել, տեղափոխվել է դիմածնոտային բաժանմունք: Վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: Շարունակում է մնալ բժիշկների խիստ հսկողության տակ»,-գրել է Դերձյանը։

Երեխան բազմաթիվ վնասվածքներով, կծած վերքերով տեղափոխել էր «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Այստեղ երեխան երկրորդ անգամ է վիրահատվել, կատարվել են դիմածնոտային վիրաբուժական լուրջ միջամտություններ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ