Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Հուլիս

ԿԲ-ն հորդորում է հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից

ԿԲ-ն հորդորում է հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորում և կոչ է անում քաղաքացիներին բանկերի և վարկային կազմակերպությունների հետ կապված բոլոր գործառնություններն իրականացնելիս հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից և վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը․

«Խիստ անհրաժեշտության դեպքում բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելիս խնդրում ենք պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ և ձեռնոցներ:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպության հետ և ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչպես նաև զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011550170, 011561954, 011563950 և 010592697 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ