Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Հուլիս

Պատգամավորն առաջարկում է փոփոխել ՍԴ դատավորի ընտրության համար նախատեսված կարգավորումները

Պատգամավորն առաջարկում է փոփոխել ՍԴ դատավորի ընտրության համար 
նախատեսված կարգավորումները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերում փոփոխությունների փաթեթը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթը հեղինակել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է փոփոխել Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության համար նախատեսված կարգավորումները: Առաջարկվում է խորհրդարանին հնարավորություն տալ, անհրաժեշտության դեպքում, ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպել նաեւ արտահերթ նիստում:

Օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ