Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս

Ֆինանսական հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների շրջանակը կընդլայնվի

Ֆինանսական հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների շրջանակը 
կընդլայնվի

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկն ընդլայնելու օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Նախկինում այդ ինստիտուտին դիմելու իրավասություն ունեցել են միայն ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք: Սույն նախաձեռնությամբ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, որոնք հարկային օրենսգրքով ազատված են հարկերից, ևս կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 111 «կողմ» ձայնով:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ