Աբրահամ Խաշմանյանը` «Լոռի»-ի ղեկավար կազմում
23:23, 2 Հունիս 2020
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբրահամ Խաշմանյանը համալրել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմը՝ստանձնելով ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանի խորհրդականի պաշտոնը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ԱբրահամԽաշմանյանը գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է հայկական տարբեր ակումբներում։ Մարզել է«Կիլիկիան», «Արարատը», «Գանձասարը»։ Մարզել է նաեւ Հայաստանի Մ19, Մ21 եւ ազգայինհավաքականները։
«Ալաշկերտի» ղեկին Խաշմանյանը դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն, գավաթակիր եւսուպերգավաթակիր։ «Գանձասարի» հետ դարձել Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։
Խաշմանյանը եվրագավաթներում ամենաշատ հաղթանակ տարած հայ մարզիչն է՝ 7 հաղթանակ 16-ից։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում