Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ ԱԺ-ի դերը սահմանադրական 
փոփոխությունների հարցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թեեւ նախատեսված էր մինչեւ տարեվերջ ունենալ սահմանադրական փոփոխությունների նախագիծը, սակայն ստեղծված իրավիճակը որոշակի փոփոխություններ է մտցրել նաեւ մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների մեջ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հանձնաժողովում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ներկա պայմաններում փորձում են աշխատել օնլայն տարբերակով, ինչն այս պարագայում առավել արյունավետ է, թեեւ հասկանում են, որ օնլայնը լավագույն ձեւաչափը չէ. «Փորձում ենք վեր հանել, թե ինչ խնդիրներ ենք ունեցել տարբեր ոլորտներում, եւ ըստ դրա շտկումներ տալ։ Շրջանակը երբեք դատական համակարգով չի սահմանափակվել։ Մենք անդրադառնալու ենք բոլոր այն կարգավորումներին, որոնք կարեւոր եւ անհրաժեշտ են, բացառությամբ անփոփոխելի հոդվածներին»։

Վ. Վարդանյանը բազմիցս նշել է, որ ամբողջությամբ նախագահական եւ խորհրդարանական կառավարման համակարգերը ցույց են տվել իրենց արդյունավետությունը։ Այնինչ, երբ սկսում ենք այդ համակարգերը փոփոխությունների ենթարկել, ապա շատ դեպքերում գրոտեսկային լուծումներ ենք ստանում եւ դրանք որեւէ կերպով չեն օժանդակում ժողովրդավարության ամրապնդմանը։ «Այս ամենից ելնելով պետք է ունենանք մեր մոդելները, որոնք մեր պատմության եւ փորձառության արդյունքում ուսումնասիրվել, փորձարկվել են եւ հասկացել ենք՝ աշխատում են, թե ոչ»,- պարզաբանեց պատգամավորը»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]