Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ինչն է խոչընդոտում ազատ տնտեսական մրցակցության պաշտպանությանը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ինչն է խոչընդոտում ազատ տնտեսական 
մրցակցության պաշտպանությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կառավարության 2020 թ․ փետրվարի 27-ի որոշմամբ հաստատված՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2020-2023 թթ. միջոցառումների ծրագրով ամրագրվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  կողմից վարչական վարույթների  արդյունավետ մեխանիզմների, վերահսկման առավել արդյունավետ լծակների ներդրման  անհրաժեշտությունը եւ, ըստ այդմ, օրենսդրական փոփոխությունների իրականացումը: Եվ հիմա հանձնաժողովը  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ է մշակել, զուգահեռ փոփոխություններ է առաջարկում հարակից այլ օրենքներում։

Բանն այն է, որ տնտեսական մրցակցության ոլորտը կարգավորող հիմնական օրենքը` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», ընդունվել է  մոտ 20 տարի առաջ` 2000 թ․ նոյեմբերի 6-ին եւ մինչ օրս ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների: Չնայած դրան, այն դեռ զգալի բարեփոխման կարիք ունի:

Փորձենք հասկանալ՝ ինչ հիմնախնդիրների մասին է խոսքը՝ ըստ հանձնաժողովի։

Խոսքն, օրինակ, պատասխանատվության միջոցների մասին է։  ՏՄՊՊՀ-ի պարզաբանմամբ, օրենքը իրավախախտումների համար նշանակվող տուգանքների չափերը սահմանելիս նախատեսել է դրանց առավելագույն շեմեր, ինչը թուլացնում է օրենքով նախատեսված պատասխանատվության կանխարգելիչ նպատակի իրագործման հնարավորությունը»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]