Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այսօր՝ հունիսի 3-ին

Այսօր՝ հունիսի 3-ին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1837 թ. այս օրը ծնվել է Պերճ Պռոշյանը՝ հայ գրող,  թաղված է Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը:

*           1875 թ. այս օրը մահացել է Ժորժ Բիզեն՝ ֆրանսիացի նշանավոր երգահան, հանրահայտ «Կարմեն» օպերայի հեղինակը:

*           1891 թ. այս օրը մահացել է Պետրոս Ադամյանը՝ հայ մեծանուն դերասան, նկարիչ, գրող, հասարակական գործիչ (ծնվ.՝ 1894 թ.)։

*           1924 թ. այս օրը մահացել է Ֆրանց Կաֆկան՝ ավստրիացի հայտնի գրող (ծնվ.՝ 1883 թ.)։

*           1991 թ. այս օրը Արցախյան ազատամարտի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվեց։

*           2000 թ. այս օրը Երեւանում, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Գլադիատոր» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։

*           2006 թ. այս օրը Չեռնոգորիան հռչակեց իր անկախությունը՝ դուրս գալով Սերբիայի եւ Չեռնոգորիայի կազմից։

*           2008 թ. այս օրը Պրահայում կնքվեց խղճի եւ կոմունիզմի մասին եվրոպական հռչակագիրը։

*           1985 թ. այս օրը Վատիկանի եւ Իտալիայի միջեւ կնքված համաձայնագրով կաթոլիկությունը դադարում է պետական կրոն լինելուց:

*           1896 թ. այս օրը ծնվել է  Ռաֆայել Մանվելյանը՝ հայ խորհրդային բժիշկ, վարակաբան:

*           1911 թ. այս օրը ծնվել է Ալեքսանդր Արաքսմանյանը՝ հայ արձակագիր, դրամատուրգ:

*           1933 թ. այս օրը ծնվել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ սովետական բժիշկ, ակադեմիկոս:

*           1936 թ. այս օրը ծնվել է Հենրիկ Հովհաննիսյանը՝ արվեստաբան:

 

Գիտե՞ք, որ...

*           Արջի լյարդ կերած մարդը կարող է մահանալ։ Նրա լյարդը պարունակում է չափից շատ վիտամին A, որը մարդու համար շատ մեծ դոզա կլինի։

*           Եթե թունել փորեք Երկրի ողջ տարածքով եւ ցատկեք այնտեղ, ապա տեսականորեն մյուս ծայրին կհասնեք 42 րոպեից:

*           Մեր օրգանիզմում ապրող բակտերիաները 10 անգամ գերազանցում են այն բջիջները, որոնցից իրենք կազմված են:

*           Կոալայի մատնահետքը չի տարբերվում մարդու մատնահետքից, անգամ` էլեկտրոնային մանրադիտակով:

*             Ռուսաստանի մակերեսն ավելի մեծ է, քան Պլուտոնի մակերեսը:

*           Մոտ 80.000 մարդ ավարտել է «McDonald’s»-ի համալսարանի համբուրգերական բաժինը՝ համբուրգերագետի որակավորմամբ։

*           Մեկ օրը  Վեներայում ավելի երկարատեւ է, քան մեկ տարին Վեներայում:  Վեներայում մեկ օրը  տեւում է 243 երկրային օր, իսկ մեկ տարին` 224.7 երկրային օր:

*           Չինաստանում տարեկան մոտ 4 մլն կատու են ուտում։ Այն աղանդեր (դելիկատես) է համարվում։

*           Աշխարհի ոսկու ամենախոշոր ձուլակտորը 25 կգ քաշ ունի եւ գտնվում է Չինաստանում։

*           Կոլիբրին միակ թռչունն է, որ ունակ է ետ թռչելու:

*           Անձեւորդը 5 սիրտ ունի:

*           Էվերեստի գագաթին բջջային կապ կա:

*           «Տիտանիկի»` ծով դուրս գալուց 14 տարի առաջ վեպ է գրվել դրա խորտակման մասին:

Մ. Ա.

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]