Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արգելքի տակ հայտնված ընկերություններից միայն մեկը կանոնավոր չվերթ ուներ եվրոպական 1 ուղղությամբ

Արգելքի տակ հայտնված ընկերություններից միայն մեկը կանոնավոր չվերթ ուներ 
եվրոպական 1 ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի՝ դեպի ԵՄ տարածք թռիչքների արգելքն իրականում տարածվել է Հայաստանից կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող միայն մեկ ավիաընկերության վրա՝ մեկ ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Aircompany Armenia ավիաընկերությունը միակն էր, որ կանոնավոր ավիափոխադրում էր իրականցնում եվրոպական մեկ ուղղությամբ՝ Լիոն քաղաք:

Armenia Airways-ի կայքից տեղեկացանք՝ ընկերությունը  չվերթներ է իրականացնում Երևանից Անապա-Երևան, Երևան-Թեհրան-Երևան ուղղություններով:

Armenian Helicopters-ը ուղևորափոխադրումներ է իրականացնում թեթև դասի ուղղաթիռներով Հայաստանի Հանրապետության, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի տարածքում:

Atlantis Armenian Airlines-ը,  Atlantis European Airways-ը ևս եվրոպական ուղղություններով կանոնավոր չվերթներ չունեն:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Mars Avia-ի մասին ավելի վաղ հայտել էր, որ շահագործողի վկայականը կասեցվել է և ընկերությունը փակման վտանգի տակ է: Նրա խոսքով՝ Քաղավիացիայի կոմիտեի կողմից ստուգումների ընթացքում հայտնաբերված թերությունները չվերացնելու դեպքում այն մայիսի 1-ից պետք է փակվեր: Այն թռիչքներ էր իրականացնում Աֆրիկայում:

Իսկ Skyball-ը ունի օդանավ շահագործողի վկայական: Վկայականը հնարավորություն է տալիս իրականացնել օդապարիկով կոմերցիոն ուղևորափոխադրումներ հանրապետության տարածքում։

Եվրահանձնաժողովը հունիսի 2-ին թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակը, այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունն արգելվում կամ սահմանափակվում է Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին: Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ավելացվել են այդ  ցուցակում ՝ երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների գնահատումից հետոՑուցակում են հայտնվել Aircompany Armenia-ը, Armenia Airways-ը, Armenian Helicopters-ը, Atlantis Armenian Airlines-ը, Atlantis European Airways-ը, Mars Avia-ն Skyball-ը:

Աննա Գրիգորյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]