Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թրամփը հայտնել է ԱՄՆ-ում COVID-19-ի պատվաստանյութի ստեղծման արագ ընթացքի մասին

Թրամփը հայտնել է ԱՄՆ-ում COVID-19-ի պատվաստանյութի ստեղծման արագ ընթացքի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման աշխատանքներն ընթանում են ավելի արագ, քան սպասվում էր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Պատվաստանյութի շուրջ աշխատանքները շատ լավ են ընթանում: Ճշտ այնպես, ինչպես և բուժումը: Շարժվում ենք ավելի արագ, քան սպասվում էր: Լավ նորություններն առջևում են»,- գրել է Թրամփը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխարհում առաջինն է կորոնավիրուսով վարակվածների թվով: Այստեղ վարակման 1 միլիոն 859 հազար 772 հաստատված դեպք կա: Մահացածների թիվը 106 հազար 929 է: Այս ցուցանիշով ևս Միացյալ Նահանգներն առաջինն է աշխարհում:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]