1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հրշեջները մարել են Արգել գյուղի չշահագործվող դպրոցի հրդեհը

Հրշեջները մարել են Արգել գյուղի չշահագործվող դպրոցի հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 1-ին, ժամը 15։55-ին ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի «Հայփոստի» մոտակայքում՝ չշահագործվող դպրոցում, հրդեհ է բռնկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը,  Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների՝ չորս և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ մեկնել են դեպքի վայր։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի թիվ 17/2 հասցեում գտնվող երկհարկանի նախկին դպրոցի (1300 քմ) երկրորդ հարկի սենյակներից մեկում և տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 21:09-ին:

Շինության երկրորդ հարկում այրվել են 2 սենյակ (մոտ 80 քմ)՝ գույքով, և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 800 քմ):

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]