Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենը հորդորում է չմասնակցել սգո և այլ զանգվածային միջոցառումների

ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենը հորդորում է չմասնակցել սգո և այլ զանգվածային 
միջոցառումների

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը հորդորում է չմասնակցել թաղման, հոգեհանգստի և այլ զանգվածային միջոցառումների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վանյանն ասաց հունիսի 2-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

«Ցանկանում եմ հորդորել և խնդրել մեր բնակչությանը, որպեսզի պահպանեն մեր կողմից սահմանված կանոնները: Հնարավորինս զերծ մնան և չմասնակցեն հանդիսությունների, հոգեհանգստի և թաղման արարողությունների»,- ասաց Վանյանը:

Նա կոչ արեց, որպեսզի քաղաքացիները զերծ մնան նաև ուխտագնացությունների մասնակցելուց:

Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  59 917 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 158 դեպք:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am