Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում հունիսի 2-ի ժամը 20։00-ից վթարային ջրանջատում կլինի

Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում հունիսի 2-ի ժամը 20։00-ից 
վթարային ջրանջատում կլինի

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ կողմից Արզնիի ջրաղբյուրի պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված, որի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են, հունիսի 2-ին, ժամը 20.00-ից կդադարեցվի ջրամատակարարումը կամ կնկատվի ջրի ճնշման անկում Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ ամբողջովին, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի Կոնդ, Այգեձոր թաղամասերում, ինչպես նաև Պռոշյան, Պարոնյան, Ձորափի ու հարակից փողոցներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, նշված տարածքներում ջրամատակարարման գրաֆիկը կվերականգնվի Արզնիի ջրաղբյուրի պոմպակայանի վերագործարկումից հետո մի քանի ժամվա ընթացքում:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]