1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մասնագետը օգտակար հանածոների նոր հանքավայրերի ուսումնասիրության կարիք է տեսնում

Մասնագետը օգտակար հանածոների նոր հանքավայրերի ուսումնասիրության կարիք է 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիական և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի դոկտոր պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը նկատում է, որ երկրում օգտակար հանածոներ են արդյունահանվում Խորհրդային միության տարիներին ուսումնասիրված հանքավայրերից, նա նոր ուսումնասիրությունների կարիք է տեսնում՝ բնապահպանական բոլոր չափանիշներին համապատասխան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց Տնտեսական լրագրողների ակումբի կողմից կազմակերպված «Ընդերքօգտագործման հիմնախնդիրները և հանքարդյունաբերության հեռանկարները» թեմայով առցանց քննարկմանը:

«Այն, ինչ արդյունահանում ենք, հիմնականում Խորհրդային միության ժամանակ ուսումնասիրված հանքավայրերից են: Հետևաբար, մոտ 20-30 տարի հետո, չհաշվենք Քաջարանի կամ Թեղուտի հանքավայրերը, մնացածի պաշարները կսպառվեն: Բայց նոր ուսումնասիրություններ, այսինքն` հանքային հումքի վերարտադրություն գոյություն չունի: Դա մեծ բացթողում է, գոյություն ունի դիսբալանս՝ արդյունահանման և վերարտադրվող նյութի տեսանկյունից»,-ասաց Հովհաննիսյանը:

Մասնագետը շեշտեց՝ բնապահպանական և արտադրական բալանսը պահելը գերխնդիր է: «Բայց նաև պետք է հաշվի առնել, որ նոր հանքավայրերն ուսումնասիրելն այն ծախսը չունի, ինչ շահագործման ծախսերը»,-նշեց մասնագետը:

Նա նկատեց, որ բացառվում է արտադրություն կազմակերպվի, և դա շրջակա միջավայրի վրա որևէ ազդեցություն չունենա: Բայց պետք է գտնել այն ոսկե միջինը, որտեղ կզարգանա արտադրությունը՝ նվազեցնելով շրջակա միջավայրին հասցվող վնասը: «Այդ միջոցները թաքնված են հենց տեխնոլոգիական լուծումների մեջ: Ունենք բազմաթիվ այդպիսի օրինակներ»,-ասաց մասնագետն ու օրինակ բերեց Արցախում Դրմբոնի հանքավայրը, որտեղ արդյունահանումից հետո տեղում լիցքափակում է եղել:

Նա նշեց՝ եղել է անտառային ծածկ, ամբողջը պահպանվել է: Հովհաննիսյանը այնուամենայնիվ նկատեց, որ ոչ բոլոր հանքավայրերի դեպքում է հնարավոր այդպես անել, սակայն պետք է գտնել տեխնոլոգիական լուծումներ, օգտագործել միջազգային լավագույն փորձը:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]