Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախատեսվում է արտադատական կարգով շարժական գույքի ապամոնտաժման հարցը լուծելու հնարավորություն ստեղծել

Նախատեսվում է արտադատական կարգով շարժական գույքի ապամոնտաժման հարցը 
լուծելու հնարավորություն ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած նախագիծը խորհրդարանում ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Օրենքի նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում հնարավոր կլինի արտադատական կարգով լուծել շարժական գույքի ապամոնտաժման հարցը, որը հնարավորություն կտա անշարժ գույքի սեփականատերերին առանց ժամանակի մեծ կորստի եւ ծախսերի ազատել իրենց սեփականության իրավունքով պատկանող տարածքը ոչ հիմնական շինություններից:

Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]