Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՕԽ-ի համար ծանրորդների վարկանիշային մրցաշարերը կմեկնարկեն հոկտեմբերի 1-ից

ՕԽ-ի համար ծանրորդների վարկանիշային մրցաշարերը կմեկնարկեն հոկտեմբերի 
1-ից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ծանրամարտի վարկանիշային մրցաշարերը կվերսկսվեն  2020 թվականի հոկտեմբերի 1-ին և կավարտվեն 2021 թվականի ապրիլի 30-ին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Տոկիոյի խաղերի հետաձգումից հետո ծանրամարտի միջազգային ֆեդերացիան 

առաջարկել էր պարտադիր ուսումնամարզական հավաք կազմակերպել բոլոր այն մարզիկների համար, ովքեր կնվաճեին  մասնակցության ուղեգրեր։

Ճամբարում  նախատեսվում էր ստուգել բոլոր մարզիկներինհամոզվելու համար,  որ խաղերում հանդես կգան միայն «մաքուր» ծանրորդները։

ՄՕԿ-ը չի հաստատել նախագիծը,  փաստելով, որ դա կբարդացնի ազգային օլիմպիական կոմիտեների նախապատրաստությունը և կմեծացնի նրանց ծախսերըՃամբարը  կամավոր պետք է լինի, ոչ  թե պարտադիր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]