Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հուլիս

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 19-ին

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 19-ին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի խաղերը կվերսկսվեն հունիսի 19-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է  ՏԱՍՍ-ը: Առաջնության հետ կապված դեռևս ոչ մի այլ մանրամասն հայտնի չէ:

Ավելի վաղ լուրեր կային, որ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունը կարող է անցկացվել երկրպագուների մասնակցությամբ: Պրեմիեր լիգայի խաղերի մարզադաշտում կարող են ներկա լինել միայն 10 տոկոս երկրպագուներ, ոչ ավելին: Առաջնությունը դադարեցվեց մարտի 17-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Ռուսաստանի առաջնությունում Սոչի քաղաքի համանուն թիմում են հանդես գալիս Հայաստանի ֆուտբոլիազգային թիմից Էրիկ Վարդանյանը և Ալեքսանդր Կարապետյանը, իսկ Եկատերինբուրգի «Ուրալ»-ում է խաղում Վարազդատ Հարոյանը:

 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ