Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկեց Ֆինանսական հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների շրջանակն ընդլայնելու նախագիծը

ԱԺ-ն քննարկեց Ֆինանսական հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների 
շրջանակն ընդլայնելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկն ընդլայնելու օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Նախկինում այդ ինստիտուտին դիմելու իրավասություն ունեցել են միայն ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք: Նախաձեռնությամբ՝ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները, որոնք հարկային օրենսգրքով ազատված են հարկերից, ևս կարող են դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:

Մարտի 25-ին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 100 «կողմ», 3 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]