Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս

«Մեյմանդար»-ում խախտվել են հակահամաճարակային կանոնները. գյուղացիները դեմ են մեկ օրով շուկայի փակմանը

«Մեյմանդար»-ում խախտվել են հակահամաճարակային կանոնները. գյուղացիները դեմ 
են մեկ օրով շուկայի փակմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզի Գայ համայնքի վարչական տարածքում գտնվող «Մեյմանդարի» շուկայում առևտուր իրականացնողները բողոքի ակցիա են կազմակերպել՝  հակահամաճարակային կանոնների խախտումներ հայտնաբերելու հիմքով 24 ժամով շուկայի աշխատանքը կասեցնելու պարետի որոշման դեմ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միրգ և բանջարեղեն վաճառող գյուղացիները նշել են, թե չեն կարող դադարեցնել աշխատանքը, քանի որ իրենց ապրանքը 24 ժամում կփչանա, որի հետևանքով կհայտնվեն անելանելի վիճակում։

Վաճառողներին առաջարկվել է մինչև օրվա ավարտը վաճառել եղած ապրանքը, իսկ արդեն հունիսի 3-ին մեկ օրով կդադարեցվի շուկայի աշխատանքը։ Բացի այդ, նրանց առաջարկվել է ապրանքը վաճառել մեկ այլ տարածքում, որի նպատակով կհատկացվի տարածք, ինչպես նաև կձեռնարկվի բոլոր հնարավոր միջոցները ապրանքը իրացնելու ուղղությամբ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ