Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Հուլիս

Լատվիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 071-ի

Լատվիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1 071-ի

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին մեկ օրում Լատվիայում COVID-19 վարակի 5 նոր դեպք է գրանցվել, հայտնաբերված հիվանդների ընդհանուր թիվը հասել է 1071-ի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչը։

«Մեկ օրում գրանցվել է 5 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ երկրում վարակ է ախտորոշվել 1071 մարդու մոտ», - հայտնել է կենտրոնի ներկայացուցիչը։ Մեկ օրում անցկացվել է 1 681 թեստ։

Լատվիայում կորոնավիրուսի տարածման սկզբից իրականացվել է COVID-19-ի 111 404 թեստավորում, ապաքինվել է 760 մարդ:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ