Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հուլիս

Արմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ

Արմեն Սարգսյանը հեռավար զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով զրույց է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ՝ դեսպանին և հանձին նրա՝ Իտալիայի ողջ ժողովրդին շնորհավորելով Իտալիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ իր զորակցությունն է հայտնել բարեկամ Իտալիայի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ հնարավորինս շուտ կհաղթահարվեն կորոնավիրուսի համավարակի հետևանքները, և երկու երկրները ձեռնամուխ կլինեն հարաբերությունների առավել զարգացմանը:

Դեսպան Դել Մոնակոն շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և մաղթանքների համար՝ նշելով, որ Իտալիայում համավարակի ընթացքում միշտ զգացել է հայ ժողովրդի ջերմությունն ու բարեկամությունը:

Խոսելով Հայաստանի և Իտալիայի միջև խորը բարեկամական հարաբերությունների մասին՝ զրուցակիցներն ընդգծել են փոխգործակցության շարունակական ամրապնդման ու զարգացման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է եղել նախագահ Սարգսյանի՝ աշնանն Իտալիա նախատեսվող պետական այցին, երկու երկրների միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարներին ու հնարավորություններին: Դեսպան Դել Մոնակոն ասել է, որ բարձր մակարդակի այցը նշանակալի կլինի երկկողմ հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև նշված ոլորտներում համագործակցության խորացման առումով: 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ