Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանում տեսանելի կլինի Լուսնի կիսաստվերային խավարումը

Հայաստանում տեսանելի կլինի Լուսնի կիսաստվերային խավարումը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 5-ին տեսանելի կլինի Լուսնի կիսաստվերային խավարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բյուրականի աստղադիտարանը:

«Հունիսի 5-ի ուշ երեկոյան կարելի է ականատես լինել Լուսնի կիսաստվերային խավարման։ Խավարումը տեսանելի կլինի Հայաստանում, եվրոպական շատ երկներում, Ավստրալիայում և այլուր»,- նշված է հաղորդագրությունում:

Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն, իր ուղեծրով շարժվելով երկրի շուրջը, հայտնվում է Արեգակի նկատմամբ երկրի հակադիր կողմում, և Երկրի ստվերը ծածկում է Լուսինը:

«Լուսնի կիսաստվերային խավարումը մասնակի խավարումից տարբերվում է նրանով, որ այս դեպքում Երկրի կողմից խավարված շրջանները դառնում են ավելի աղոտ, քան Լուսնի մնացյալ հատվածը։ Այս դեպքում մենք կարծես թե տեսնում ենք սովորական Լուսին՝ միայն թե ավելի աղոտ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երևանում խավարումը կսկսվի ժամը 21։45-ին, առավելագույն փուլը կլինի ժամը 23։24-ին, և կավարտվի գիշերը ժամը 01։04-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]