Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լաս-Վեգասում բողոքի ցույցի ընթացքում կրակել են ոստիկանության աշխատակցի գլխին

Լաս-Վեգասում բողոքի ցույցի ընթացքում կրակել են ոստիկանության աշխատակցի 
գլխին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի Լաս-Վեգաս քաղաքում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցի ընթացքում կրակել են ոստիկանության աշխատակցի գլխին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Լաս-Վեգասի «8 Նյուզ» հեռուստալիքը, հղում անելով ոստիկանության աղբյուրներին։

 Հառուստաալիքը հաղորդել է, որ անհայտ անձը կրակել է «Circus Circus» հյուրանոց-կազինոյում գտնվող ոստիկանի վրա:

Զանգվածային ցույցերն ու անկարգությունները ԱՄՆ քաղաքներում մեկնարկել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մայիսի 25-ին ոստիկանները ձերբակալության ընթացքում ոտքով պարանոցի հատվածում սեղմելով` սպանում սևամորթ Ջորջ Ֆլոյդին, որը խանութում գնված ապրանքի դիմաց վճարել էր կեղծ թղթադրամներով: Մինեապոլիսում հայտարարված է պարետային ժամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]