Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում մայիսին ծնվել է 87 երեխա

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում մայիսին ծնվել է 87 երեխա

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականի մայիսին գրանցվել է 87 ծնունդ՝ 47 տղա եւ 40 աղջիկ:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 37 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 20-ը՝ Սեւանի, 12-ը՝ Գավառի բժշկական կենտրոններում, 12-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 6-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում:

Նախորդ տարվա մայիսի համեմատ այս տարի մարզի բուժհաստատոթւյուններում ծնունդների թիվը նվազել է 10-ով: Ընդ որում, նախորդ տարվա մայիսին աղջիկ երեխաների թիվը տղաներին գերազանցել է 3-ով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]