Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վարդենիկում կմաքրվեն եւ կվերագործարկվեն երկու խորքային հորեր

Վարդենիկում կմաքրվեն եւ կվերագործարկվեն երկու խորքային հորեր

ԳԱՎԱՌ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում կմաքրվեն եւ կվերագործարկվեն երկու խորքային հորեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնից, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 24 միլիոն 104 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 16 միլիոն 873 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 7 միլիոն 231 հազարը՝ Վարդենիկի համայնքապետարանը:

Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանի տեղեկացմամբ՝ այս ծրագրի իրականացման արդյունքում Վարդենիկում ոռոգելի կդառնա ավելի քան 100 հեկտար վարելահող: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Երկու խորքային հորերը, որոնք ժամանակին ապահովում էին մինչեւ 50 լիտր վայրկյան հզորության ջրամատակարարում, ծառայում էին ոռոգման նպատակներով: ԽՍՀՄ փլուզումից հետո դրանք անգործության մատնվեցին եւ թալանվեցին, իսկ դրանց սպասարկման տակ գտնվող վարելահողերը, ավելի քան 100 հեկտարի չափով մնացին լքված ու անմշակ: Հիմա, երբ մեր համայնքի շատ բնակիչներ այս տարի կորոնավիրուսի պատճառով արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորություն չունեցան, որոշեցին զբաղվել հողի մշակությամբ, ուստի եւ խորքային հորերի մաքրման, վերակառուցման ու վերագործարկման խնդիր առաջացավ, ինչին եւ լուծում ենք տալիս ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ: Կանենք հնարավորը, որպեսզի մինչեւ ոռոգման շրջանի մեկնարկը մասամբ կամ ամբողջությամբ ավարտենք ծրագիրը եւ ապահենք պահանջվող ջրամատակարարումը»,- նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]