Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական 
կարծիքը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱԺ  «Իմ քայլը» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի հետ «ՀՀ»-ն զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտնած խորհրդատվական կարծիքի վերաբերյալ, որը ներկայացվել է ի պատասխան ՀՀ Սահմանադրական դատարանի հարցումների։

«Իրականում,- մասնավորապես նշել է պատգամավորը,- ՄԻԵԴ-ի  ներկա դիրքորոշումն  առավել խնդրահարույց է Սահմանադրական դատարանի տեսանկյունից։  ՄԻԵԴ-ի առաջ, ինչպես գիտենք, առաջադրվել էր չորս հարց։ Չորս հարցից երկուսին ՄԻԵԴ-ը չի պատասխանել՝ ասելով, որ դրանք աբստրակտ են եւ չեն համապատասխանում խորհրդատվական կարծիքի հարցման չափանիշներին։ Ավելին՝ անգամ արձանագրել է, թե հնարավոր չէ այնպես վերաձեւակերպել հարցերը, որ հնարավոր լինի պատասխաններ տալ։ Իսկ մյուս հարցերին, որոնց պատասխանել է, պատասխանել է արդեն իսկ իր կողմից ընդունված որոշումների համատեքստում։ Այսինքն՝  շատ քիչ նոր բան է ասել։ Հետեւաբար, հարկավոր չէր ՄԻԵԴ դիմել ընդհանրապես․ պարզապես պետք էր համապատասխան ուսումնասիրություններ կատարել, եւ իրենց համար արդեն պարզ կդառնար ՄԻԵԴ-ի դիրքորոշումը։ Նկատի ունենալով այս ամենը, նաեւ այն, որ արդեն իսկ կա ձեւավորված պրակտիկա, ես չեմ կանխատեսում, որ Վենետիկի հանձնաժողովը կարող է տրամագծորեն հակառակ կարծիք հայտնել։ Որովհետեւ այնպես չէ, որ այստեղ ճաշակի հարց կա։ Մոտավորապես այսպես՝ քեզ կարմի՞ր գույնն է դուր գալիս, թե՞ կանաչը։ Վենետիկը կարմիրը ասի, ՄԻԵԴ-ը՝ կանաչը։  Պատասխանները բխում են ձեւավորված պրակտիկայից եւ պետությունների օրենսդրություններից։ Ունենալով նույն ելակետերը, պետք է որ մոտավորապես նույն կարծիքը հայտնվի»»։

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]